Մաքսիմ Վիտորգանը հեյթերների առաջ պաշտպանել է Քսենիա Սոբչակին

Անկեղծ կասեմ. այս դեպքում նույնիսկ ես, որ վաղուց մարդկային կեղտի դեմ պաշտպանվում եմ զրահով, ընկճվեցի

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի եւ հասարակական գործիչ Քսենիա Սոբչակը տհաճ իրավիճակում է հայտնվել: Նրա «День незнаний» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է 15 տարի առաջ Բեսլանում ողբերգության տարելիցին, քննադատության ալիքի տակ է հայտնվել:

Instagram-յան էջում արված հրապարակման մեջ նա խոստովանել է, որ ամենը կարդալուց հետո նյարդերը տեղի են տալիս: «Ես երկար տարիներ ագրեսիվ միջավայրում եմ ապրում, ուր շատերն ինձ դաժանորեն ատում են»,- խոստովանել է է հեռուստահաղորդավարուհին: Նա կարծում էր, որ «այդ տարիների ընթացքում ցանկացած քննադատության նկատմամբ զգայունությունը բացարձակապես ատրոֆիայի է ենթարկվել, բայց ոչ:

«Անկեղծ կասեմ. այս դեպքում նույնիսկ ես, որ վաղուց մարդկային կեղտի դեմ պաշտպանվում եմ զրահով, ընկճվեցի: Բանականությունը չի հաղթում: Հաղթում է ատելությունը եւ մտածելու ցանկության բացակայությունը»,- եզրափակել է Սոբչակը

Քսենիա Սոբչակի նախկին ամուսինը՝ դերասան Մաքսիմ Վիտորգանը, եւս մեկնաբանել է հեռուստահաղորդավարուհու հրապարակումը։ Նա ջերմ խոսքեր է գրել նախկին կնոջ մասին։ «Քսյուշ, կեցցես։ Այդ աշխատանքը քո հպարտությունն է։ Եվ կմնա հենց այն։ Փոշին կնստի»,- նշել է նա եւ խոստացել, որ այդ ֆիլմը ինչ-որ ժամանակ ցույց կտա իրենց որդուն՝ Պլատոնին։

Картинки по запросу виторган