Համացանցում հայտնվել է «Տերմինատոր» ֆիլմաշարի 6-րդ մասի թրեյլերը

Նոր ֆիլմը պատմում է երրորդ մասի`«Մեքենաների ապստամբությունը» ֆիլմին նախորդած իրադարձությունների մասին

Համացանցում հայտնվել է «Տերմինատոր 6. մութ ճակատագիր» ֆիլմի երկրորդ թրեյլերը: Այն տեղադրվել է KinoCheck International յութուբյան ալիքում:

Ֆիլմի ստեղծողները մի կողմ են թողել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել ֆիլմաշարի երկրորդ մասից հետո: Նոր ֆիլմը պատմում է երրորդ մասի`«Մեքենաների ապստամբությունը» ֆիլմին նախորդած իրադարձությունների մասին:

Նոր կինոնկարի սյուժեի համաձայն՝ Սառա Քոննորը հետաձգել է ապոկալիպսիսը, սակայն մարդկության ճակատագիրը փոխել չի հաջողվել: Այժմ նա պետք է փրկի ոմն Դանի Ռամոսի, որին ցանկանում են հասնել ապագայից եկած մարդասպան ռոբոտները: Այդ բարդ գործում նրան կօգնի առեղծվածային Գրեյսը՝ մարդու և մեքենայի խառնուրդը:

Լինդա Հեմիլթոնից և Առնոլդ Շվարցենեգերից բացի՝ ֆիլմում հանդեսկ կգան նաև Մաքքենզի Դևիսը, Դիեգո Բոնետը, ինչպես նաև Էդվարդ Ֆյորլոնգը, որը հեռուստադիտողին հայտնի է «Տերմինատոր 2»-ում Ջոն Քոննորի դերով:

Հիշեցնենք, որ «Տերմինատոր. մութ ճակատագիր» ֆիլմը վարձույթում կհայտնվի 2019թ.-ի հոկտեմբերի 31-ին: