Մոսկվայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Օդաչուն՝ 1966 թվականին ծնված Ռյադուխին Դ.-ն, մահացել է, ուղևորը՝ 12-ամյա աղջիկը, ողջ է, նա հոսպիտալացվել է

Մերձմոսկովյան Մինինո գյուղում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Լայֆի տեղեկություններով, ինքնաթիռում վթարի պահին երկու մարդ է եղել:

Օդաչուն՝ 1966 թվականին ծնված Ռյադուխին Դ.-ն, մահացել է, ուղևորը՝ 12-ամյա աղջիկը, ողջ է: Նա հոսպիտալացվել է:

Նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել զբոսանքի ժամանակ: Օդաչուն ու ուղևորն ազգականներ չեն: