Ինդոնեզիայում տղամարդն ամուսնացել է միանգամից երկու կնոջ հետ, որպեսզի նրանցից ոչ մեկը չնեղանա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեսանյութում փեսացուն իր երկու ընտրյալների մեջտեղում նստած անվստահ կերպով արտասանում է իր երդումները, իսկ երբ ընդմիջում է, ներկաները ծիծաղում և գոտեպնդում են նրան

Ինդոնեզիայի Կալիմանտան կղզում տղամարդը, որի անունը չի հրապարակվում, ամուսնացել է միանգամից երկու կնոջ հետ, գրում է Unilad-ը:

Օգոստոսի 17-ին տեղի ունեցած հարսանեկան արարողության տեսագրությունը Facebook սոցկայքում կարճ ժամանակում հայտնի է դարձել, հազարավոր մարդիկ այն վերահրապարակել են իրենց էջերում:

Տեսանյութում փեսացուն իր երկու ընտրյալների մեջտեղում նստած անվստահ կերպով արտասանում է իր երդումները, իսկ երբ ընդմիջում է, ներկաները ծիծաղում և գոտեպնդում են նրան:

«Նրանք երկուսն էլ տառապում էին այդ անորոշությունից, և ես պարզապես չէի կարող դա տանել: Այդ իսկ պատճառով որոշեցի երկուսի հետ էլ ամուսնանալ»,- խոստովանել է փեսացուն:

Ինդոնեզիայում բազմակնությունը տարածված պրակտիկա է, չնայած վերջին ժամանակներում Եվրոպայի ազդեցության ներքո այդ երևույթն ամենուրեք սկսել են պախարակել: