Գյումրիում հրդեհ է բռնկվել․ հարեւան տների տանիքներն են այրվել

Հրդեհի հետևանքով այրվել են  երկու հարակից տների տանիքները

ԱԻՆ «911» ծառայությունում այսօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 07:49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻն լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:38-ին, մարվել՝ 09:21-ին:

Հրդեհի հետևանքով այրվել են  երկու հարակից տների տանիքները (մոտ 55 քմ և 15 քմ):