UTair ավիաընկերության օդանավը վերադարձել է Վնուկովո օդանավակայան, որտեղից օդ է բարձրացել: Այս մասին հայտնում է Մոսկվա գործակալությունը՝ նշելով, որ պատճառն օդանավի շարժիչում թռչնի հայտնվելն է:
Օդանավը Մոսկվայից պետք է թռչէր Ուֆա:
Ավելի վաղ նույն ավիաընկերությունը ևս մեկ թռիչք էր չեղյալ համարվել, այս անգամ՝ Մինվոդիից: Պատճառը կրկին թռչունն էր:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին շարժիչում թռչնի հայտնվելու արդյունքում վթարային վայրէջք կատարեց Airbus A321 օդանավը: Բարեբախտաբար միջադեպն ավարտվեց առանց զոհերի:
0Comments