Հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի թագուհու պայուսակի պարունակությունը

Ըստ պատմաբան Հուգո Վիքերսի, թագուհին նաև օգտագործում է պայուսակն՝ իր սպասուհիներին ազդանշան տալու համար, օրինակ՝ երբ նա պայուսակը փոխում է մյուս աջ ձեռքից ձախ ձեռք, դա նշանակում է, որ նա ցանկանում է ավարտին հասցնել խոսակցությունը

Արքայական կենսագրագետ Սալի Բեդել Սմիթն ասել է, թե ինչ է պահում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ իր պայուսակում։ Վերջինիս խոսքերը մեջբերում է The Sun-ը:

Գրողի խոսքով ՝ թագուհին միշտ իր մոտ պահում է ակնոցներ ընթերցանության համար, անանուխի կոնֆետներ, գրիչ, Clarins ֆիրմայի շրթներկ և փոքրիկ հայելի: Ամեն անգամ, նախաճաշից հետո նա թարմացնում է շրթներկը։

Կիրակի օրերին, երբ թագուհին եկեղեցի է գնում, իր հետ վերցնում է կանխիկ գումար՝ նվիրատվությունների համար, հինգ կամ տաս ֆունտ սթերլինգ:

Արքայական մեկ այլ փորձագետ՝ Ֆիլ Դամփերն ասել է, որ թագուհին պայուսակի մեջ պահում է նաև ընտանեկան լուսանկարներ, թերթ, խաչբառ, օրագիր և հավանաբար սմարթֆոն:

Ըստ պատմաբան Հուգո Վիքերսի, թագուհին նաև օգտագործում է պայուսակն՝ իր սպասուհիներին ազդանշան տալու համար: Օրինակ՝ երբ նա պատրաստվում է հեռանալ, պայուսակը դնում է սեղանի վրա, երբ պայուսակը փոխում է մյուս աջ ձեռքից ձախ ձեռք, դա նշանակում է, որ նա ցանկանում է ավարտին հասցնել խոսակցությունը: