Ռուսական հարվածը Օդեսային խաթարում է ՄԱԿ-ի ջանքերը. ԱՄՆ պետքարտուղար

Մանրամասներ
ա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտոնական հայտարարությամբ դատապարտել է Օդեսայի վրա ռուսական հարձակումը և ասել, որ Մոսկվան խախտել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները։

«Այս հարձակումը լուրջ կասկածի տակ է դնում Ռուսաստանի հավատարմությունը երեկ ստորագրված համաձայնագրերին [ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման համար] և խաթարում է ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի ջանքերը՝ համաշխարհային շուկաներ սննդի կարևոր մատակարարումներ կազմակերպելու համար։

Ռուսաստանը պատասխանատու է պարենային գլոբալ ճգնաժամի վատթարացման համար և պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան և գործի այն գործարքի համաձայն, որը համաձայնել է»,- ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը։