Աղջկա նկարում սարսափելի մանրուքը քիչ մնաց նրա կյանքն արժենար

Մասնագետները կարծում են, որ յոթերորդ դասարանցին կարող էր սողունի զոհ դառնալ

Ալաբամա նահանգի Օուբուրն քաղաքից ամերիկացի աշակերտուհի Բրուք Միլզի մտքով չէր անցնում, որ դպրոցից գնալիս տան մոտ արված մի քանի լուսանկարներից հետո մի ակնթարթում համացանցային աստղ կդառնա:

 

Ճիշտ է, նկարներում օգտատերերի ուշադրությունն առաջինը գրավեց ծառի վրայի օձը, նաև սողունի և երեխայի վախեցող մոտիկությունը:

Ինչպես աղջկա մայրը, որն այդ օրվա լուսանկարիչն էր, պատմեց MyStateline-ին, միանգամից չնկատեց ծառի վրայի օձին: Իսկ երբ տեսավ, փորձեց չվախեցնել դստերը:

– Սարսափելի էր: Ես պարզապես ցածր ձայնով ասացի Բրուքին՝ ծառից հեռու գնա: Բայց դեմքիս արտահայտությունը երևի մատնեց ինձ, – պատմում է կինը:

Մասնագետները կարծում են, որ յոթերորդ դասարանցին կարող էր սողունի զոհ դառնալ: Լուսանկարում պիթոն է, որի խայթոցները, ճիշտ է, թունավոր չեն, բայց շատ ցավոտ են, գրում է 1in.am:

https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/68454769_104463974244450_2740217863884242944_n.jpg?_nc_cat=1&_nc_oc=AQnsV9VIG1ZryRf4vGSG1isz-WM40cFtoVp_AUw2hVgq98rbpqH6AUL2yriRxGlC8x0&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=136419b7d665338bcc42a31a47d35702&oe=5DE31907