Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է. Ռոհանի

Նախագահը նաև նշել է, որ եթե Վաշինգտոնը ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ, ապա սկզբում պետք է չեղարկի սահմանված հակաիրանական պատժամիջոցները

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով երկրի արտաքին գործերի նախարարությունում, հայտարարել է, որ «Իրանի հետ խաղաղությունը բոլոր խաղաղությունների մայրն է, իսկ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Նախագահը նաև նշել է, որ եթե Վաշինգտոնը ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ, ապա սկզբում պետք է չեղարկի սահմանված հակաիրանական պատժամիջոցները:

Նշենք, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ: