Քրիստինա Ագիլերան մենահամերգի ժամանակ ընկել է բեմի վրա. Տեսանյութ

Նա հավասարակշռությունն անսպասելիորեն կորցրել է անմիջապես աստիճաններից իջնելուց հետո

Հուլիսի 21-ին ամերիկացի հանրահայտ երգչուհի Քրիստինա Ագիլերան իր առաջին մենահամերգն է ունեցել Ռուսաստանում՝ մեծ համերգային երեկո նվիրելով մշակութային մայրաքաղաքի բնակիչներին։ Սակայն Սանկտ Պետերբուրգում համերգային ծրագիրն այդքան էլ հարթ չի ընթացել. ելույթի հենց սկզբում երգչուհին պատահաբար ընկել է: Այս մասին հաղորդում է woman.ru-ն:

38-ամյա երգչուհին ընկել է հենց առաջին երգի կատարման ժամանակ: Նա հավասարակշռությունն անսպասելիորեն կորցրել է անմիջապես աստիճաններից իջնելուց հետո: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ 38-ամյա երգչուհին առաջին անգամը չէ, որ Ռուսաստանում է, սակայն համերգային ծրագրով առաջին անգամ է: Աստղը համերգային շրջագայություն է ունենում իր վերջին՝ Liberation ալբոմի շրջանակում, սակայն համերգների ժամանակ կատարել է նաև հին հիթեր:

Թեև այս փոքրիկ անախորժ պատմությանը, հանդիսատեսը մեծ տպավորություններով է լքել համերգը:

Հաղորդվում է, որ երգչուհին համերգի ընթացքում 10 զգեստ է փոխել: