Ջասթին Բիբերը ժամանակավորապես կլքի երգարվեստը

իբերը խոստովանել է, որ իր վերջին ալբոմին նվիրված համերգային շրջագայությունն իրեն չի երջանկացրել

Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է որոշ ժամանակով երգարվեստը լքելու որոշման մասին, այդ մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր էջում:

Բիբերը խոստովանել է, որ իր վերջին ալբոմին նվիրված համերգային շրջագայությունն իրեն չի երջանկացրել. իր կարծիքով՝ նա չի կարողացել տալ անհրաժեշտ հույզերն իր երկրպագուներին:

«Ես փնտրտուքի մեջ էի, փնտրում էի փորձերի ու սխալների ճանապարհով, ինչպես և մեզնից շատերը: Եվ այժմ ես կենտրոնացած եմ որոշ խորքային խնդիրների վերացման վրա, որոնք ունեն մեզնից շատերը, այդպես ես չեմ «կիսվի», կպահպանեմ ամուսնությունս ու կլինեմ այնպիսի հայր, ինչպիսին ուզում եմ լինել», - ասել է Բիբերը:

Նա հավելել է, որ ընտանիքն ու առողջությունն իր համար առաջնային նշանակություն ունեն, ինչպես նաև խոստացել է երկրպագուներին հետագայում անպայման վերադառնալ երգարվեստ: