Եվրո-2019-ի կիսաեզրափակչի զույգերը հայտնի են

Կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին «Բանանց» մարզադաշտում

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակչի զույգերը հայտնի են:

Կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին «Բանանց» մարզադաշտում, որտեղ Պորտուգալիան կխաղա Իռլանդիայի հետ (սկիզբը ժամը 18:00-ին): Նույն օրը՝ հուլիսի 23-ին, Հանրապետական մարզադաշտում Ֆրանսիան ուժերը կչափի Իսպանիայի հետ (սկիզբը ժամւ 21:00-ին):