Վառ շպար, լողավազան․ կտրուկ նիհարած Գոհար Ավետիսյանը ներկայացել է լողազգեստով

Իր ընկերների հետ նա Հունաստանում էր

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի միկրոբլոգի հետ բազմազան է։ Նա պատմում է իր աշխատանքի, առօրյայի, հանգստի, մարդկանց կերպարանափոխելու եւ իր նիհարելու մասին։ Ամուսնալուծությունից հետո Գոհարը շատ է նիհարել։ Նախկինում նա իր արտաքինը կատարելությունից հեռու էր համարում, սակայն խնդիրն արդեն անցյալում է։

Գոհարը մեկնել էր հանգստի, ինչի մասին տեղեկանում ենք միկրոբլոգում արված լուսանկարներից եւ տեսանյութերից։ Իր ընկերների հետ նա Հունաստանում էր։ Իր Instagram-ում հայտնի դիմահարդարը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ներկայացել է սեւ երանգի լողազգեստով։ Նա վառ շպարով է, իսկ կադրի հետեւի ֆոնին երեւում է լողավազանը։

Гоар Аветисян отдыхает в Греции

Ավելի վաղ Գոհարը կիսվել էր անկեղծ լողափնյա կադրով, ինչը նախկինում չէր անում։ Գոհարը կարմիր լողազգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա փարթամ կուրծքը։ Նկատելիորեն նիհարած Ավետիսյանը պատկերված էր կապույտ լողավազանում,գրում է style.news.am: