Միշա Գալուստյանն ու Ալեքսանդր Ռեւայի կինը չեն կարողանում կիսել Հայաստանը

Երեւան, շնորհակալություն հյուրընկալության համար

Օրերս կատակերգու Միշա Գալուստյանը սոցիալական ցանցերում իսկական ֆլեշմոբ էր կազմակերպել. մեկնելով Հայաստան՝ նա որոշել էր իր հետ «տանել» նաեւ ռուս զբոսաշրջիկներին։ Այժմ արդեն Մոսկվա վերադառնալու ժամանակն է, եւ դերասանը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

«Երեւան, շնորհակալություն հյուրընկալության համար։ Իմ Հայաստան։ Արարատ»,- հրապարակումը մեկնաբանել է Գալուստյանը։ Հրապարակմանն ի պատասխան Ալեքսանդր Ռեւայի կինը՝ Անժելիկան, որի հարը հայ է, մեկնաբանություններում գրել է. «Նաեւ իմը մի փոքր»։

Картинки по запросу анжелика ревва

Ավելի վաղ Միշա Գալուստյանը եւ Ռուսաստանում հայտնի այլ հայեր իրենց հետեւորդներին հրավիրել էին պատմական հայրենիք՝ հրապարակելով հայտնի հոլովակը, որում ցուցադրվում է Հայաստանի գեղեցկությունը։ Հոլովակի նկարահանմանը մասնակցել են Գարիկ Մարտիրոսյանը, նրա կոլեգաներ Միխայիլ Գալուստյանը, Արարատ Քեշյանը, Նատալյա Եփրիկյանը, Քրիստինա Սին, Տիգրան Քեոսայանը, Նոբել Առուստամյանը, Տատյանա Գեւորգյանը, Արթուր Չիլինգարովը, Յանա Եգորյանը եւ իհարկե, Արմեն Ջիգարխանյանը, որը հոլովակի ավարտին նկատում է. «Հայաստանում աստղերն ավելի մոտ են»։