Գաղտնիքս. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Առաջնորդվել Իմ կողմից՝ նշանակում է՝ քո բոլոր ցանկությունները պարզորեն նույնացնել Իմ Կամքի ու Իմ Պահանջների հետ

Հիսուս

Հուլիսի 9

Դու առաջնորդվում ես շարունակ: Հիշիր, որ ասացի. «Պետք է առաջնորդեմ քեզ Իմ հայացքով»: Իսկ Իմ Աչքը մի հաստատ նպատակ է հետապնդում՝ կատարումն Իմ Կամքի:

Առաջնորդվել Իմ կողմից՝ նշանակում է՝ քո բոլոր ցանկությունները պարզորեն նույնացնել Իմ Կամքի ու Իմ Պահանջների հետ՝ այնպես, որ Իմ Կամքը քո կամքը դառնա: Այդ ժամանակ է, որ դու իրապես կառաջնորդվես Իմ Կամքով: