Տոպ եւ գեղեցիկ ամառային տաբատ. Իննա Խոջամիրյանի գրավիչ կերպարը

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում սպիտակ հագուստ է կրում

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Դերասանուհին, որն «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում սպիտակ հագուստ է կրում։ Նա տոպը համադրել է գեղեցիկ ամառային տաբատի հետ. հագուստն ընդգծում է դերասանուհու իդեալական կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են գեղեցիկ աքսեսուարները, պայուսակը։ «Типа գլամուՌ աղջիկ»,- հրապարակումը մակագրել է Իննան։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Իննա Խոջամիրյանը շքեղ կարմիր զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ։ «Արի պարենք»,- մեկնաբանություններում գրել էր նա՝ նշելով, որ լուսանկարն արվել է Մոսկվայում։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել հմայիչ դերասանուհուն, իսկ նրանցից մեկը գրել էր. «Սիրում եմ քո տարբերվող տեսակը»։