Պակիստանի վարչապետը կհանդիպի Թրամփի հետ

Հարաբերությունները բարելավվեցին այն ժամանակվանից, հենց որ Պակիստանն աջակցություն ցուցաբերեց ԱՄՆ-ի եւ Թալիբանի խաղաղ բանակցություններին

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հուլիսի վերջին կայցելի Վաշինգտոն  եւ կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, տեղեկացնում է AP-ը։

Դա Խանի ԱՄՆ առաջին այցելությունն է պաշտոնն ստանձնելուց հետո։ Վաշինգտոնի հետ հարաբերությունները լարված են եղել այն ժամանակվանից, երբ Թրամփը դադարեցրեց ֆինանսական օգնությունը եւ մեղադրեց Պակիստանին ահաբեկչության դեմ պայքարում շատ բան անել չկարողանալու մեջ։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ֆեյսալը հայտարարել է այցի մասին՝ ասելով, որ այն ուղղված է «երկկողմ հարաբերությունների թարմացմանը»։

ԱՄՆ-ը վաղուց էր հիասթափվել Պակիստանից՝ նրան մեղադրելով թալիբներին եւ այլ զինյալների քողարկելու մեջ, որոնք գործում են Աֆղանստանում։ Պակիստանը չի ընդունում մեղադրանքները՝ մատնանշելով տնաբույծ ծայրահեղականների դեմ իր պատերազմի բարձր գինը, գրում է news.am:

Սակայն հարաբերությունները բարելավվեցին այն ժամանակվանից, հենց որ Պակիստանն աջակցություն ցուցաբերեց ԱՄՆ-ի եւ Թալիբանի խաղաղ բանակցություններին, որոնք սկսվեցին անցյալ տարի։