Չինական Սուպերլիգայի ակումբը ներկայացրեց Ռաֆայել Բենիտեսին

«Դալյան Իֆանում» է հանդես գալիս սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը, որի հետ Բենիտեսն աշխատել է իտալական «Նապոլիում»

Չինական Սուպերլիգան ներկայացնող «Դալյան Իֆան» ակումբը գլխավոր մարզիչի պաշտոնում ներկայացրեց իսպանացի Ռաֆայել Բենիտեսին։

«Լիվերպուլի», «Ռեալի», «Նապոլիի», «Նյուքասլի» նախկին գլխավոր մարզիչը չինական ակումբում կստանա տարեկան 12 միլիոն եվրո։ «Նյուքասլում» նրա աշխատավարձը 6 միլիոն եվրո էր։

«Դալյան Իֆանում» է հանդես գալիս սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը, որի հետ Բենիտեսն աշխատել է իտալական «Նապոլիում»։