Ռոնալդինյոյի որդին պայմանագիր է ստորագրել «Կրուզեյրո»-ի հետ

14-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը բրազիլական ակումբի հետ նախատեսված է 6 տարով

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի որդին`Ժոաո Մենդեսը, պայմանագիր է ստորագրել «Կրուզեյրո» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

14-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը բրազիլական ակումբի հետ նախատեսված է 6 տարով: Ըստ աղբյուրի` նա հանդես կգա «Կրուզեյրո»-ի երիտասարդական թիմերի կազմում:

«Խաղացողը հետաքրքիր հատկանիշներ ունի: Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք նրան կընդգրկենք առաջին թիմում»,- ասել է «Կրուզեյրո»-ի երիտասարդական թիմերի տնօրեն Ամարիլդու Ռիբեյրոն: