Հայկական Armenia ավիաընկերությունը Վրաստանի զբոսաշրջությունը խթանելու նպատակով տարանցիկ թռիչքներ կիրականացնի: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները, հայտնում է «Ալիք Մեդիան»:
Թռիչքները կիրականացվեն Գյումրի-Մոսկվա-Գյումրի, Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղղություններով։ Բացի այդ, կավելանա Թբիլիսի-Երևան, Երևան-Թբիլիսի չվերթների հաճախականությունը:
Չվերթները Հայաստանից կսկսվեն հուլիսի 8-ից:
Հիշեցնենք՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է Վրաստանի ուղղությամբ չվերթներ իրականացնել:
0Comments