Ռայկոկե հրաբխի ժայթքումը` տիեզերքից

Ռայկոկեն ժայթքել է հունիսի 22-ին

Space.com կայքը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որում ռուսական Ռայկոկե կղզու համանուն հրաբխի ժայթքումը ներկայացված է տիեզերքից:

Հայտնի է, որ Ռայկոկեն ժայթքել է հունիսի 22-ին՝ մոխրի և ծխի սյուներ արձակելով դեպի երկինք: Սյուներն ունեցել են ծովի մակարդակից 13-17 կմ բարձրություն: Ռայկոկե հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել վերջին հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ, գրում է tert.am:

Ստորև ներկայացված կադրերից մեկն արվել է Միջազգային տիեզերակայանից՝ հենց ժայթքման օրը: Մյուս լուսանկարներն արվել են Եվրոպական տիեզերական գործակալության Copernicus Sentinel, ինչպես նաև ՆԱՍԱ-ի Terra և Suomi NPP արբանյակների ֆոտոխցիկներով: