«Ժպտա անկեղծ». Դիանա Գրիգորյանի լուսանկարը

Դիանան սեւ հագուստ է կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով գեղեցիկ դիմահարդարումը։

Դիանան լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Դիանան սեւ հագուստ է կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ «Նայիր պարզ, ժպտա անկեղծ, ապրիր մաքուր»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան սեւ հագուստ էր կրում, որը զարդարված էր հետաքրքիր նախշերով։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ դիմահարդարում։ Լուսանկարն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։