Հիմա ըստ սահմանադրության իշխանությունը ում է պատկանում. Հայ ժողովրդին, թե Հայաստանի ժողովրդին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հիմա ըստ սահմանադրության իշխանությունը ում է պատկանում. Հայ ժողովրդին, թե Հայաստանի ժողովրդին։ Սահմանադրության անփոփոխ հոդվածում (1995-ից) գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։

ՍԴ նոր անդամն այն մեկնաբանել է որպես Հայ Ժողովուրդ և այդպես էլ երդվել է՝ հայ ժողովրդին։

Փաստորեն նոր խոսք է ասված միջազգային իրավական մտքի շտեմարանոմ և պետք է փոփոխվեն մյուս երկրների սահմանադրությունները, ԵԽ և ՄԱԿ կանոնակարգերը, միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները, կոնվենցիաները և այլն։

ՍԴ անդամ-դատավոր բառախաղն ընդամենն անմեղ աֆյոռա է այդ մեկնաբանության մոտ»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան