ԱՄՆ-ը Հնդկաստանին սպառնացել է պատժամիջոցներ կիրառել՝ ռուսական C-400-ներ ձեռք բերելու դեպքում

նչ-որ պահի պետք է որոշում կայացնել գործընկերության հարցում ռազմավարական որոշում կայացնել, ռազմավարական որոշում այն հարցում, թե ինչ հարթակներ ու զինատեսակներ է կիրառում երկիրը

Հնդկաստանի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու դեպքում ԱՄՆ-Հնդկաստան ռազմական համագործակցությունը կարող է վնասներ կրել:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Ալիս Ուելսը:

«C-400-ների հարցով անհանգստություն այն է, որ գործնականում կարող է սահմանափակել ամերիկյան հետ համատեղման հարցում: Ինչ-որ պահի պետք է որոշում կայացնել գործընկերության հարցում ռազմավարական որոշում կայացնել, ռազմավարական որոշում այն հարցում, թե ինչ հարթակներ ու զինատեսակներ է կիրառում երկիրը»,- ասել է նա:

Նա նաև հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից ռուսական C-400-ների ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ը կքննարկի Հնդկաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը և այս առումով ամերիկյան կողմը Հնդկաստանին աջակցության տարբերակներ է մշակում: