ՀՀ վարչապետը կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին

Համաժողովին կմասնակցեն Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին կմասնակցեն Հայաստանի, Բուլղարիայի, Սլովակիայի առաջին դեմքերն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: 

«Համաժողովին կմասնակցեն Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Բոլոր նրանք, ում ես նշեցի, կմասնակցեն հունիսի 7-ին կայանալիք լիագումար նիստին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ուշակովը:

Նա նաեւ նշել է, որ բացի այդ երկրների ղեկավարներից, համաժողովին կմասնակցեն նաեւ այլ պետությունների պաշտոնական ներկայացուցիչներ: