Զելենսկին կատարել է իր առաջին արտասահմանյան այցը

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպման ժամանակ երկու առաջնորդները քննարկելու են երկրի արևելյան շրջանում պատերազմի ավարտին ուղղված միջազգային ջանքերն ակտիվացնելու ուղիները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կատարել է իր առաջին արտասահմանյան այցը: Զելենսկին մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպման ժամանակ երկու առաջնորդները քննարկելու են երկրի արևելյան շրջանում պատերազմի ավարտին ուղղված միջազգային ջանքերն ակտիվացնելու ուղիները։