Ի՞նչ է ասել որդու մասին Մեծ Բրիտանիայի վարչապետի հայրը. Նա հնդիկ միլիարդատեր է, տեխնոլոգիական մագնատ

Մանրամասներ
ա

«Ռիշի Սունակը կանի առավելագույնը Բրիտանիայի համար». հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի միակ թեկնածուի հայրը՝ հնդիկ միլիարդատեր, տեխնոլոգիական մագնատ Նարայանա Մուրթին։ Մուրթին ծրագրային ապահովմամբ զբաղվող հսկա Infosys ընկերության հիմնադիրն է։

42-ամյա Սունակը, ով արմատներով Հնդկաստանից է, կլինի Մեծ Բրիտանիայի առաջին հնդիկ վարչապետը և արդի շրջանի ամենաերիտասարդ վարչապետը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասել է, որ հույս ունի, որ երկու երկրների հարաբերություններն ավելի կբարելավվեն: