Միրզոյանը վստահեցնում է, որ Վահե Գրիգորյանը չի լինելու իրենց մարդը ՍԴ-ում

Եթե նա ընտրվի, լինելու է ՍԴ անկախ անդամ. Արարատ Միրզոյան

Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը և հավանական ընտրությունը բոլորովին չի նշանակում գործող իշխանությունների կողմից թիմակցի գործողում ՍԴ և այնտեղ իր մարդն ունենալ: Եթե նա ընտրվի, լինելու է ՍԴ անկախ անդամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:

Ավելի վաղ ՀՀ նախագահը ՍԴ անդամի համար առաջադրել էր փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Միրզոյանի խոսքերով, Գրիգորյանի ընտրությունը չի կարելի մեկնաբանել, թե իշխանություններն ուզում են իրենց մարդն ունենալ Սահմանադրական դատարանում: