Շաբաթը մեկ անգամ ալկոհոլ օգտագործողները հայտնվել են ամենահարբեցողների ցուցակում

Բրիտանացիները արտերկրում մյուս բոլոր ներկայացուցիչների համեմատ ամենահաճաախն են ալկոհոլ օգտագործում նրանք խոստովանել են, որ 12 ամսվա ընթացքում միջինում 51.1 անգամ են խմել

Բրիտանիայի բնակիչները պատմել են, որ տարեկան ավելի քան 50 կամ շաբաթական մեկ անգամ են ալկոհոլ օգտագործել, գրում է The Independent-ը՝ վկայակոչելով հետազոտությանը:

 Փորձագետները 36 երկրների ներկայացուցիչների վերաբերյալ ալկոհոլոի օգտագործման մասին տվյալներ են հավաքել: Հարցմանն ամբողջ աշխարհից  մասնակցել է 120 հազար մարդ: Հրատարակությունը նշում է, որ սա ալկոհոլի սովորության մասին ամենախոշոր ուսումնասիրությունն է:

Ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ բրիտանացիները  արտերկրում մյուս բոլոր ներկայացուցիչների համեմատ ամենահաճաախն են  ալկոհոլ օգտագործում: Նրանք խոստովանել են, որ 12 ամսվա ընթացքում միջինում 51.1 անգամ են խմել:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիան նաեւ Ավստրալիայից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում մարդկանց թվով, ովքեր ալկոհոլ խմելուց անմիջապես հետո դիմում են շտապ օգնությանը, հաղորդում է Gazeta-ն: