Թրամփը մեղմել է դիրքորոշումը Չինաստանի հետ բանակցություններում

Ամերիկյան առաջնորդը մեղմել է իր վարչակազմի դիրքորոշումը, որի էությունը հանգեցվում էր այն մեղադրանքներին, թե չինական իշխանություններն իբր իրականացրել եւ ֆինանսավորել են կիբեռգրոհներ ԱՄՆ ընկերությունների դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Չինաստանի հետ առեւտրային բանակցություններից չինական կողմի ենթադրվող կիբեռլրտեսությունը դադարեցնելու պահանջը, որպեսզի վերջ դնի երկրների միջեւ առեւտրային տուրքերի վերաբերյալ հակասություններին։ Այս մասին տեղեկացնում է The Financial Times-ը։

Ինչպես նշում է պարբերականը, այդկերպ ամերիկյան առաջնորդը մեղմել է իր վարչակազմի դիրքորոշումը, որի էությունը հանգեցվում էր այն մեղադրանքներին, թե չինական իշխանություններն իբր իրականացրել եւ ֆինանսավորել են կիբեռգրոհներ ԱՄՆ ընկերությունների դեմ։

Ավելի վաղ ԱՄՆ-ում ասել էին Չինաստանի հետ առեւտրային բանակցություններում վերջնագիծ դուրս գալու մասին, տեղեկացնում է RT-ն։