Դրական մտքերը բարելավում են առողջությունը

Սեփական առողջության վերաբերյալ դրական պատկերացում ունենալը նպաստում է առողջության բարելավմանը
Live24.am-ը ներկայացնում է

s1

Գիտնականներն ասում են, որ սեփական առողջության հանդեպ լավատեսությունն օգնում է ավելի երկար ապրել:

Daily Mail-ը գրում է, որ հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն մասնակիցները, ովքեր հայտնել էին, որ իրենք իրենց «շատ լավ են» զգում, մահանալու առավել քիչ հավանականություն են ունեցել, քան նրանք, ովքեր իրենց առողջական վիճակը ծանր են գնահատել:

Հետազոտության ընթացքում գիտնականները նաև հաշվի են առել կյանքի համար վտանգավոր գործոնները՝ ծխախոտը, խրոնիկական հիվանդությունները և արյան բարձր ճնշումը:

Նոր հետազոտությունն ապացուցում է նախկինում արված տարբեր հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց՝ դրական մտքերը կարող են բարելավել առողջությունը:

Հետազոտությունն իրականացրել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները: Հետազոտության հեղինակ Դևիդ Ֆահն ասել է, որ սեփական առողջության վերաբերյալ դրական պատկերացում ունենալը նպաստում է առողջության բարելավմանը: