Արագածոտնում «շտապգնության» մեքենայի խոշոր ավտովթարից 8 օր անց 5 վիրավորներից մեկը մահացել է

Երեւանում, մայիսի 10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 63-ամյա Հրաչյա Երեմյանը

Երեւանում, մայիսի 10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 63-ամյա Հրաչյա Երեմյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Ապարանի բժշկական կենտրոնից, երբ շտապօգնության ավտոմեքենայով վթարի էր ենթարկվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ուենեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել էին JIN BEY մակնիշի 608 ՕC 61 համարանիշի եւ 48-ամյա Սաթենիկ Դ.-ի վարած Nissan Note մակնիշի 35 AG 312 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 5 հոգի, որոնք շտապօգնության ավտոմեքենայի մեջ էին եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի բժշկական կենտրոն: