Մոսկվայում ամպրոպի ու կայծակի պատճառով տասներկու մարդ է տուժել

Եղանակային անբերանպաստ պայմանները ռուսական մայրաքաղաքում դեռ կպահպանվեն, քանի որ ալիքային ցիկլոնի անցում է կատարվում

Մոսկվայի շրջաններում ավելի քան 70 ծառեր են ընկել ուժգին քամու, ամպրոպի ու կայծակի հետեւանքով: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով արտակարգ ծառայությունների փոխանցած տվյալները: Տուժել է տասներկու մարդ, երկուսը հոսպիտալացված են: Վնասվել է հինգ ավտոմեքենա ծառերի ընկնելու հետեւանքով: Նշենք, որ եղանակային անբերանպաստ պայմանները ռուսական մայրաքաղաքում դեռ կպահպանվեն, քանի որ ալիքային ցիկլոնի անցում է կատարվում: