Մեգան Բառլոուն (Meaghan Barlow) Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանից (Կանադա) նշում է, որ հաճախ տարեց մարդկանց զայրացկոտության վրա ազդում են մերձավորների կորուստն ու առողջական խնդիրները։ Դա առաջ է բերում մշտական դժգոհություն եւ ցասում, ինչն արդյունքում հանգեցնում է քրոնիկական հիվանդությունների առաջացաման։
Հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են Մոնրեալի 59-93 տարեկան 200 տարեց մարդկանց կյանքին։ Փորձարկվողները պարբերաբար արյուն են հանձնել, ինչպես նաեւ պատմել, թե ինչ հաճախությամբ են բացասական հույզեր ունեցել, այդ թվում եւ չարացած եղել։ Պարզվել է, որ 80-ից բարձր տարիքի մարդիկ, որոնք ամեն օր ցասման նոպաներ են ունեցել, ավելի հաճախ են տառապել բորբոքումներից եւ քրոնիկական հիվանդություններից։ Հատկանշական է, որ նման օրինաչափություն չի նկատվել նրանց շրջանում, որոնց 80-ը դեռ չէր լրացել։
Ստացված արդյունքները գիտնականները բացատրում են նրանով, որ մինչեւ 80 տարեկանը բացասական հույզերը կարող են մարդկանց մղել վարելու ավելի ակտիվ կենսակերպ, ինչը դրականորեն է անդրադառնում մկանների եւ սրտի աշխատանքի վրա։ Բայց ութերորդ տասնամյակում այդ էֆեկտը պակասում է, չարությունը եւ բորբոքվածությունը սթրեսի մշտական գործոն են հանդիսանում, որն արդյունքում նվազեցնում է օրգանիզմի դիմադրողականություն բորբոքային պրոցեսների հանդեպ։
0Comments