Բոլոր 107 պատգամավորները դեռ վստահում Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը․ Պարզվում է Փաշինյանն անփոխարինելի է նրանց համար

Մանրամասներ

1

107:0 հարաբերակցությունը շարունակվում է դեռ պահպանվել

Չնայած բազմաթիվ հիմնավորումներին, պարզաբանումներին և մեկնաբանություններին` այս աշխատանքային շաբաթն ավարտվեց այն փաստի արձանագրմամբ, որ ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ մեկը դեռ չի օգտվել 2022 թվականի օգոստոսի 2-ից հետո իրեն ընձեռնված` վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու սահմանադրական իրավունքից։ Եթե որևէ պատգամավոր (կամ պատգամավորների խումբ) հանդես չեն գալիս նման նախաձեռնությամբ, դա նշանակում է, որ նրանք վստահություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը` անկախ իրենց բանավոր հայտարարություններից և պատճառաբանություններից։

Ավելին, պարզվում է, որ նրանք նաև անփոխարինելի են համարում Նիկոլ Փաշինյանին, քանզի չեն կարողանում առաջադրել նրան փոխարինող վարչապետի արժանավոր այլ թեկնածուի։

Սա փաստ է, անկախ այն բանից, թե ում համար է դա հաճելի հնչում, իսկ ում համար` ոչ այնքան։

Հուսանք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշվող տարվա վերջին Տաղավար տոնին` Խաչվերացին հաջորդող շաբաթը կմեկնարկի այլ զարգացումներով` 107:0 հարաբերակցության էական փոփոխությամբ` ի հաշիվ 107-ի նվազման և 0-ի ավելացման։

Էդգար Ղազարյան