Ռոբերտ Քոչարյանը ցույց տվեց, որ հնարավոր է երկնիշ տնտեսական աճ ունենալ. Ստեփան Մարգարյան

Մենք ունեցել ենք ներգաղթի օրինակ

«Մենք ունեցել ենք ներգաղթի օրինակ: Եվ դա Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ էր: Ի դեպ, նույն Ռոբերտ Քոչարյանն այսօր առանց հիմքերի պահվում է կալանքի տակ: Իսկ Քոչարյանի կառավարման տարիներին գրեթե գործազրկություն չկար: Ուրեմն կա ձևը չէ, որ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական այս հարաբերություններում բնակչության թիվն աճի, ներգաղթ լինի, տնտեսությունը զարգանա: Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում մենք ունեցել ենք երկնիշ աճ, որին անուն դրվեց, համարվեց շինարարության հետեւանք: Թող հիմա էլ շինարարությունն այնպես աճի, որ նպաստի արդյունաբերության զարգացմանը:

Ստեփան Մարգարյան

«Երկիր մեդիայի» «Երկրի հարցը» հաղորդում»: