Աստղագետները ստեղծել են նկար, որում պատկերված են 265 000 գալակտիկաները

Այս պատկերը ստանալու համար աստղադիտակն արել է 7 500 լուսանկար 16 տարվա ընթացքում, մասնագետների խոսքերով՝ Hubble Legacy Field-ը տիեզերքի պատմության ամենամեծ եւ բազմակողմանի գիրքն է

Hubble աստղադիտակի բազմամյա աշխատանքի շնորհիվ աստղագետներին հաջողվել է ստանալ եզակի լուսանկար, հաղորդում է Daily Mail-ը:

Hubble Legacy Field անունով լուսանկարի վրա պատկերված են 265 000 գալակտիկաները: Այդ պատկերը ստանալու համար աստղադիտակն արել է 7 500 լուսանկար 16 տարվա ընթացքում: Մասնագետների խոսքերով՝ Hubble Legacy Field-ը տիեզերքի պատմության ամենամեծ եւ բազմակողմանի գիրքն է: Նկարում հնարավոր է տեսնել հնագույն գալակտիկաները, որոնք ձեւավորվել էին Մեծ պայթյունից 500 տարի անց:

«Ոչ մի հայտնագործություն չի գերազանցի դա, քանի դեռ տիեզերք չեն ուղարկվել նոր աստղադիտակներ»,-պատմել է Կալիֆոռնիայի համալսարանից (ԱՄՆ) Հարթ Իլինգվորթը: