Հայկ Մարությանը օրակարգից հանեց ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը

Երբ լայն քննարկումները լինեն, դրանից հետո նորից կանդրադառնանք այս հարցին

Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը օրակարգում ընդգրկված՝ Բաղրամյան 26-ը՝ ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը, հանեց։

«Քանի որ այս հարցը վերաբերում է ոչ միայն մայրաքաղաքին, այլև ամբողջ հանրությանը, այստեղ ավելի լայն հանրային քննարկում է պետք։ Երբ այդ քննարկումները լինեն, դրանից հետո նորից կանդրադառնանք այս հարցին»,- նշեց Հայկ Մարությանը։