Պուտինի հետ «դեմ առ դեմ» երկկողմ եւ միջազգային թեմաներ ենք քննարկել․ Էրդողան

Ռուս-թուրքական բարձր մակարդակով համագործակցություն

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կրեմլում դեմ առ դեմ քննարկել են երկկողմ եւ միջազգային հարցեր՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք (երկուշաբթի) դեմ առ դեմ երկկողմ եւ տարածաշրջանային, ինչպես նաեւ միջազգային հարցեր քննարկելու հնարավորություն ենք ունեցել։ Այդ ժամանակ մեր նախարարները կարողացել են շփվել իրենց գործընկերների հետ։ Այժմ մենք միասին ընդհանուր գնահատական պետք է տանք»,- ռուս-թուրքական բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստում ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը խոստացել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության նպատակներին հասնելու համար անել ամեն հնարավոր բան։ Իր հիմնական խնդիրը Էրդողանը համարում է ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելը՝ նշելով, որ այժմ այդ թիվը կազմում է 26 մլրդ։ Թուրք առաջնորդը նաեւ հիշեցրել է, որ 2016թ․ Թուրքիա ռեկորդային թվով՝ 6 մլն ռուս զբոսաշրջիկներ են այցելել։