ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը ներկայացրել է Հայաստանում իր առաքելության առաջնահերթությունները

Լին Թրեյսին նշել է, որ ԱՄՆ-ն կիսում է բազմաթիվ ժողովրդավարական արժեքներ Հայաստանի հետ

Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին ներկայացրել է Հայաստանում իր առաքելության առաջնահերթությունները:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակված հոլովակում Լին Թրեյսին նշել է, որ ԱՄՆ-ն կիսում է  բազմաթիվ ժողովրդավարական արժեքներ Հայաստանի հետ:

«Ես անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ կկարողանամ աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումներում», - ասել դեսպանը:

Լին Թրեյսին բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններին, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի հետ համագործակցությունը:

Դեսպանը նաեւ նշել է, որ շատ է սիրում հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, իսկ տեսանյութի վերջում Թրեյսին, նույնիսկ հայերեն է խոսել: «Շատ ուրախ եմ լինել Հայաստանում», - հայերեն ասել է դիվանագետը: