«Դու միայն միշտ ժպտա»

Լուսինե Թովմասյանի եւ դստեր ջերմ լուսանկարը

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։

Նա իր միկրոբլոգում համատեղ լուսանկար է գեղեցկուհի դստեր հետ։ Թե Լուսինեն, թե նրա դուստրը պուտավոր զգեստ են կրում. Լուսինեն նախապատվություն է տվել կարմիր շրթներկին։ «Դու մենակ միշտ ժպտա»,- գրել է Լուսինե Թովմասյանը։ Հրապարակման ներքո հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել, իսկ նրանցից մեկը գրել է. «Արեւն ու իր պայծառ շողը... շատ սիրուն ու լուսավոր եք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լուսինեն գեղեցկուհի քույրիկի՝ Իրինա Թովմասյանի հետ լուսանկար էր տեղադրել։ «Իմ ամենաբարի մարդուկը»,- Instagram-ում հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում գրել էր նա։