Գայանե Ասլամազյանն ամուսնալուծվել է, նրա ամուսինը կալանավայրում է. տեսանյութ

Պարզվում է՝ սիրված հաղորդավարուհու դժբախտության համար ուրախացողներ կան

Սիրված հաղորդավար Գայանե Ասլամազյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ հաստատելով լուրերն այն մասին, որ ինքն ավելի քան 10 ամիս առաջ ամուսնալուծվել է ու իր արդեն նախկին ամուսինը գտնվում է կալանավայրում:

Տեսանյութում Ասլամազյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, այդ թվում նաև նրանց, ովքեր ուրախանում են իր դժբախտության համար՝ մաղթելով նրանց սեր. «Աստված ձեզ պահապան»: