Նույն հիվանդությունները կանանց մոտ ավելի ուշ են ախտորոշում, քան տղամարդկանց

Ուշ հայտանբերման պատճառ կարող են լինել տարբեր հանգամանքները

Նույն հիվամդությունները, այդ թվում ծանր, կանանց մոտ, որպես կանոն,  ավելի ուշ են ախտորոշում, քան տղամարդկանց: Ընդ որում տարբերությունը կարող է անգամ մի քանի տարի լինել: Այս մասին ասվում է Nature Communications ամսագրում հրապարակված Կոպենհագենի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունում:

Գիտնականների եզրակացությունները հիմնվում են հետազոտությունների արդյունքների վրա, որի ընթացքում  ավելի քան 6.9 մլն մարդկանց տվյալներ են վերլուծվել: Մասնագետները հիվանդացությունը վերլուծել են հիվանդության միջազգային դասակարգման  18 կատեգորիաներով:

Ստացված տվյալների համաձայն՝ միջինում կանանց նույն ախտորոշումները, ինչ տղամարդկանց, տրվել են 4 տարի ավելի ուշ: Քաղցկեղը կանանց մոտ 2.5 տարի ավելի ուշ են ախտորոշում, քան տղամարդկանց մոտ: Շաքարային դիաբետը՝ 4.5 տարի ավելի ուշ:

Մեկնաբանելով ստացված թվերը հետազոտության հեղինակները նշել են, որ հայտնաբերված միտումը զարմացրել է բոլորին: Հայտնի է, որ կանայք ավելի հաճախ են այցելում բժիշկներին  ի տարբերություն ուժեղ սեռին, ինչպես նաեւ ավելի հաճախ են ուշադրություն դարձնում տարբեր հիվանդությունների ախտանիշներին:

 Միակ հիվանդությունը, որի հայտանբերումը կանանց մոտ բարձր է եղել, քան տղամարդկանց, օսթեոպորոզն է (ոսկրային հյուսվածքի փխրունություն):

Աշխատանքի հեղինակների խոսքով՝ այն կանանց մոտ ավելի հաճախ են հայտնաբերում՝ մինչեւ ոսկրերի կոտրվածքը, մինչդեռ տղամարդկանց մոտ սովորաբար դրանից հետո: Գիտնականները կարծում են, որ նրանց հայտանբերած օրինաչափությունը լրացուցիչ հետազոտություն է պահանջում:

Ուշ հայտանբերման պատճառ կարող են լինել տարբեր հանգամանքները՝ գենետիկ առանձնահատկությունները, շրջակա միջավայրի ներգործությունը, առողջապահության համակարգի բացթողումները, հիվանդությունների ավելի երկարատեւ զարգացման շրջանը կանանց մոտ՝ ի տարբերություն տղամարդկանց: Մասնագետները դեռ պետք է աշխատանք տանեն կոնկրետ գործոնը պարզելու համար: