Ալիև-Փաշինյան բանակցություններն ավարտվեցին

Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել «Բրիսթոլ» հյուրանոցից, փոքր-ինչ ուշ դուրս է եկել նաև Ադրբեջանի նախագահը

Քիչ առաջ ավարտվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, առավել քան երեք ժամ տևած բանակցություններից հետո քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ «Բրիսթոլ» հյուրանոցից, փոքր-ինչ ուշ դուրս եկավ նաև Ադրբեջանի նախագահը։

Կողմերը դեռ որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։