Քաշքշուկ և վիճաբանություն Վրաստանի խորհրդարանում

Վիճաբանությունը տեղի է ունեցել «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Օթար Կախիձեի և խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող Իրաքլի Բերայայի միջև

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորները ձեռնամարտի են բռնվել: Այս մասին հաղորդում է apsny.ge-ն։

Վիճաբանությունը տեղի է ունեցել «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Օթար Կախիձեի և խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող Իրաքլի Բերայայի միջև։ Կախիձեն թղթեր է նետել Բերայայի վրա, թեժացած իրավիճակին միջամտել են ներկաները:

Հանձնաժողովի այս նիստին քննարկման է դրվել դատավորների ընտրության մասին օրենքի նախագիծը։