Արցախի ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել եվրապաշտոնյաների հետ

Քննարկումների օրակարգում եղել են Արցախի քաղաքացիների մասնակցությունը եվրոպական կրթական, հասարակական ու ժողովրդավարական ծրագրերին ու այլ հարցեր

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի Եվրոպայում մի շարք հանդիպումներ է անցկացրել պաշտոնյաների ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, ինչի մասին հայտնել է իր թվիթերյան գրառմամբ։ Նրանց թվում են եղել․

  • Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ,
  • Եվրոպական միության պաշտոնյաներ,
  • Եվրոպական ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Քննարկումների օրակարգում եղել են Արցախի քաղաքացիների մասնակցությունը եվրոպական կրթական, հասարակական ու ժողովրդավարական ծրագրերին ու այլ հարցեր։