«Շերեմետևո»-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակցի ուղեբեռում ական է հայտնաբերվել

Դեսպանատան աշխատակցին թույլ է տրվել Նյու Յորք թռչել միայն ականի առգրավվումից հետո

Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցը «Շերեմետևո» օդանավակայանում փորձել է իր ուղեբեռում ական անցկացնել: 

 lenta.ru-ի փոխանցմամբ՝ ականում պայթուցիկ նյութ չի եղել:

Հայտնի է, որ դեսպանատան աշխատակցին թույլ է տրվել Նյու Յորք թռչել միայն ականի առգրավվումից հետո:

Նշվում է, որ  ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը տեղեկացվել է միջադեպի մասին:

Մոսկվան կատարվածը սադրանք է անվանել՝ ենթադրելով, որ դեսպանատան աշխատակիցը գիտակցաբար է նման քայլի դիմել: