Պենելոպա Կրուսն ու Խավիեր Բարդեմն իրենց «Օսկար»-ները գիշերալամպեր են դարձրել

Մենք միացնում ենք դրանք և ընթերցում դրանց լույսի ներքո

Դերասաններ Խավիեր Բարդեմը և Պենելոպա Կրուսը որոշել են իրենց «Օսկար»-ները վերածել գիշերալամպերի:

49-ամյա Բարդեմը Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւը նվաճել է «Այստեղ ծերունիները տեղը չէ» ֆիլմում (2007 թ.) երկրորդ պլանի դերի համար, իսկ 44-ամյա Պենելոպա Կրուսը՝ «Վիկի Քրիստինա Բարսելոնա» կինոնկարում (2008 թ.) երկրորդ պլանի դերի համար:

«Մենք միացնում ենք դրանք եւ ընթերցում դրանց լույսի ներքո: Մենք շատ ենք կարդում, որովհետեւ դա միակ միջոցն է, որպեսզի ինքներս մեզ հիշեցնենք, թե որքան լավն ենք: Չէ՞ որ «Օսկար»-ը մեզ համար միշտ միացած է»,-պարզաբանել է դերասանը:

Նշենք, որ Կրուսը եւ Բարդեմը ծանոթացել են նկարահանումների ժամանակ 1992 թվականին՝ իրենց կինեմատոգրաֆիական կարիերայի ամենասկզբում: Վուդի Ալենի «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում նկարահանումներից երեք տարի անց նրանք ամուսնացել են: Զույգը երկու երեխա ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: