Կինո չի լինելու, էլեկտրաէներգիան վերջացավ

Հայտնի ռուս դերասանը հեռանում է կինոյից

Ռուասատանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մաշկովը հայտարարել է, որ 2019թ․-ին իր մասնակցությամբ երկու ֆիմլերի պրեմիերաներից հետո նա թողնում է կարիերան, հայնում է Առաջին ալիքը։

«Կինոն լուրջ գործութնեություն է, հարկավոր է երկար ժամանակ ծախսել։ Իսկ ես ֆիզիկապես դա չունեմ։ Այդ իսկ պատճառով «կինո չի լինելու, էլեկտրաէներգիան վերջացավ»», - ասել է Մաշկովը։

Արտիստը դեռ չգիտի, թե երբ է կոնկրետ պատրաստվում հեռանալ, սակայն հայտնի է, որ նա կզբաղվի թատրոնով։

2018թ․-ի ապրիլին Մաշկովը նշանակվել է Մոսկվայի թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար՝ հիմնադիր եւ ղեկավար Օլեգ Տաբակովի մահվանից հետո։

Վլադիմիր Մաշկովը նկարահանվել է «Գողը», «Շարժում դեպի վեր», «Ռուսական բունտ», «Օլիգարխ», «Լիկվիդացիա» սերալում եւ շատ այլ հայտնի ֆիլմերում։